Մինսկում ընթանում Է Շփման խմբի մասնակիցների հանդիպումը՝ նվիրված Ուկրաինայի արեւելքի իրադրության խաղաղ կարգավորմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը:

 

Հանդիպման ընթացքում նախատեսվում Է քննարկել հակամարտության կողմերի միջեւ հրադադարի ռեժիմի հաստատման, «բոլորը բոլորի հետ» ձեւաչափով ռազմագերիների փոխանակման հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանի ռազմական իրադրության նկատմամբ ԵԱՀԿ-ի դիտորդների մոնիթորինգի ուժեղացումը:

 

Նաեւ ենթադրվում Է, որ հանդիպման ընթացքում կհամաձայնեցվի հակամարտության խաղաղ կարգավորման պլանը:

 

Հանդիպմանը մասնակցում են Ուկրաինայի երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման, Ռուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը, ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինին, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության կառավարության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, ԴԺՀ-ի փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը, ինչպես նաեւ ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին: