Գերմանական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի միջեւ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Զարգացնելով հոկտեմբերի 16-17-ին Միլանում կայացած բանակցությունները՝ առաջարկվել Է քննարկել ներուկրաինական հակամարտության գոտու իրադրությունը: Ռուսաստանի նախագահը ուշադրությունը դարձրել Է Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում իրադրությունն ապաԷսկալացնելու անհրաժեշտության վրա, նախեւառաջ իրական հրադադարի, հակամարտող կողմերի սահմանազատման գծի երկայնքով անվտանգության ապահովման եւ շտապ հումանիտար օգնություն ցուցաբերելու ճանապարհով»,-հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Այդ համատեքստում Պուտինը եւ Մերկելը նշել են մոտ ժամանակներս Ուկրաինայի խնդրով շփման խմբի հերթական հանդիպումն անցկացնելու նպատակահարմարությունը:
«Ընդգծվել Է գազի թեմատիկայի շուրջ համաձայնության հասնելու կարեւորությունը: Հույս Է հայտնվել, որ այս տարվա հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի, ՈՒկրաինայի եւ Եվրամիության ներկայացուցիչների միջեւ եռակողմ կոնսուլտացիաների Բրյուսելում կայանալիք հերթական փուլն արդյունավետ կլինի»,- նշվում Է հաղորդագրության մեջ: