Ուկրաինայի արեւելքում իրադրության կարգավորման խնդրով զբաղվող շփման խմբի հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ Մինսկում դեկտեմբերի 21-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ ա նցկացված մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ հինգշաբթի-ուրբաթ պլանավորվում Է անցկացնել Շփման խմբի տեսախորհրդաժողովը: «Հույս կա, որ դեկտեմբերի 21-ին Մինսկում կկայանա եռակողմ շփման խմբի նիստ, որը կքննարկի բոլոր ձերբակալվածներին ազատ արձակելու, հրադադարի, Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերի տարածքում ուկրաինական հեռուստատեսության հեռարձակման, ուկրաինական օրենքներին համապատասխան տեղական ընտրություններ անցկացնելու հարցերը»,-ասել Է նա:
Պորոշենկոյի խոսքով՝ այդ նիստից հետո կանցկացվեն նորմանդական ձեւաչափով բանակցություններ՝ քննարկելու Մինսկի պայմանավորվածությունների իրագործումը: «Մեզ հարկավոր են ոչ թե բառեր, այլ գործողություններ: Միակ առաջընթացը, որ մենք այժմ ունենք, դա այն Է, որ շփման գծում արդեն վեց օրը Է՝ մարդիկ չեն զոհվում: Դա վկայում Է այն մասին, որ կողմերը կարող են ապահովել հրադադարը: Մենք պետք Է կատարենք Մինսկի պայմանավորվածությունների բոլոր 12 կետերը»,-նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: