Բրյուսելում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։

Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Որոշ ժամանակ անց կկայանա Մնացականյան - Մամեդյարով հանդիպումը»,-գրել է Բալայանը: