Փարիզում մեկնարկել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։ 

Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Այսօր կհանդիպեն նաև ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը։