ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 2-ի երեկոյան ժամանել են տարածաշրջան:

 

Ըստ Ջեյմ Ուորլիքի թվիթերյան գրառման, համանախագահները Ադրբեջանում եւ Հայաստանում ծրագրում են հանդիպել նախագահների հետ: «Մենք կհանդիպենք նախագահների հետ պարզելու' պատրաստ են արդյոք խաղաղությանն ընդառաջ քայլ կատարել»,-գրել է Ուորլիքն իր միկրոբլոգում:

 

Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հաղորդմամբ' Բաքու են ժամանել ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահ Ժակ Ֆորը և ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Փետրվարի 3-ին համանախագահները հանդիպում կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բաքվի այցից հետո համանախագահները կայցելեն Երեւան:

 

Հունվարի 24-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համանախագահների' տարածաշրջան այցելելու վերաբերյալ. նրանք ցանկանում են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: