Ուկրաինայի, ԵԱՀԿ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում գործունեություն են ծավալել Դոնբասում հրադադարի վերահսկման եւ հարցերի կոորդինացման, ինչպես նաեւ կողմերի սահմանազատման գծի փուլ առ փուլ կայունացման ուղղությամբ: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հավաստել Է Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն:

 

Իր հերթին Ուկրաինայի արեւելքում ուժային գործողության հրամանատարության մամուլի կենտրոնը հայտնել Է, որ Դոնբասում հրադադարի գոտին կբաժանվի անվտանգության 4-5 սեկտորի, որոնցում կաշխատեն ԵԱՀԿ-ի մինչեւ հինգ մոնիթորինգային խմբեր՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ համատեղ:

 

Նրանք հրադադարի նկատմամբ հսկողություն կիրականացնեն Դոնբասի եւ Լուգանսկի մարզերի տարածքում իրադրության կայունացման ողջ ժամանակաշրջանում:

 

Մինսկում Ուկրաինայի խնդրով շփման խմբի վերջին պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը պետք Է շփման գծից դուրս բերեն 100 միլիմետրից ավելի տրամագծով խոցման բոլոր միջոցները եւ ստեղծեն սահմանազատման 30-կիլոմետրանոց գոտի, ինչպես նաեւ վերացնեն տեղակայված ականային արգելափակոցները, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: