Գերմանիան ԵԱՀԿ-ին տրամադրել Է իր անօդաչու թռչող սարքերը ՌԴ-ի եւ Ուկրաինայի սահմանը հսկելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին հաղորդել Է «Շպիգել» հանդեսը՝ հղում անելով ԳՖՀ-ի պաշտպանության նախարարության հայտարարությանը:
Հայտարարության համաձայն՝ Ֆրանսիայից ԵԱՀԿ-ի դիտորդների խումբը եւ 14 գերմանացի զինծառայողներ սեպտեմբերի 16-ին ուղեւորվել են Ուկրաինայի արեւելք՝ անզեն անօդաչու թռչող սարքերի օգնությամբ դիտորդական առաքելություն իրականացնելու ռուս-ուկրաինական սահմանում: Ինչպես նշում Է հրատարակությունը, անօդաչուների կիրառման մասին որոշումը Գերմանայի եւ Ֆրանսիայի կողմից ընդունվել Է ՆԱՏՕ-ի՝ Ուելսում կայացած գագաթնաժողովի շրջանակներում:
Ռուսաստանը դրան իր համաձայնությունը տվել Է շփման եռակողմ խմբի՝ սեպտեմբերի 5-ին Մինսկում կայացած նիստում, հաղորդե լ Է ՌԻԱ Նովոստին: