Այսօր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Չանչունը ստորագրեցին փոխանակման նամակներ, համաձայն որի՝ «ՀՀ Հանրային հեռուստաընկերության զարգացման» ծրագրի հետազոտություն իրականացնելու նպատակով Հայաստան կժամանի աշխատանքային խումբ:
Դրանով կմեկնարկի Հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման ծրագրի գործընթացը: