Պետությունը, նկատի ունենալով երկրում հայտարարված արտակարգ դրությունը, հեռավար կրթության պիլոտային ծրագրի շրջանակում ստեղծել է Հանրային հեռուստաընկերության եթերում կոնկրետ ժամերի աշակերտների համար դասերի և դասախոսությունների անցկացման հնարավորություն: Ucom ընկերությունը դասերի անցկացման համար ևս կտրամադրի առանձին ալիք: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Հանրային հեռուստաընկերության հետ միասին մենք համագործակցությամբ ստեղծել ենք հնարավորություն' դասախոսությունների և դասերի անցկացման: Հենց հեռուստաընկերության եթերում ամեն առավոտ 08:30-09:30-ը կլինեն դասեր, այնուհետև դրանք կվերսկսվեն 11:30-12:40: Բացի այդ, շատ լավ առաջարկ ենք ստացել մեր գործընկեր Ucom-ից, նրանք առանձին ալիք են տրամադրելու նման դասերի համար: Եվ ամբողջ օրվա ընթացքում մենք ունենալու ենք նման դասընթացներ»,-ասաց Հարությունյանը:
Նա նշեց' հիմա արդեն գնում են ձայնագրություններ, հավաքում են ուսուցիչների, որոնք դասախոսություններ և դասեր կկարդան և դրանք կմատուցվեն աշակերտներին: Գործելու է նաև առանձին յութուբյան ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր այդ նյութերը: Եվ այդ Յութուբյան ալիքի այցելությունների համար ինտերնետը Ucom-ի բաժանորդների համար լինելու է անվճար:
Նախարարը նկատեց' պետք է այս սահմանափակումները դիտարկեն որպես լրացուցիչ հնարավորություն' նոր կրթական տեխնոլոգիաներ զարգացնելու համար: Նա հիշեցրեց, հեռավար կրթության համակարգի ներդրումը սահմանված էր 2021-ի դեկտեմբերին, բայց այս հնարավորությունը կօգտագործեն համազգային պիլոտային ծրագիրն ավելի շուտ իրականացնելու համար:
Հարությունյանը հիշեցրեց, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում ստեղծել են heravar.armedu.am պորտալը, որտեղ նման ծրագրեր իրականացնող հարթակների մասին ինֆորմացիա է հավաքված: Եվ նախարարությունը նույն կրթական տեխնոլոգիական ազգային կենտրոնի միջոցով իրա