Եվրահանձնաժողովը հայտարարել Է, որ Ուկրաինայի աջակցման խումբ Է ստեղծել: Այդ մասին հայտնել Է ԵՀ-ի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն:
«Եվրահանձնաժողովն Ուկրաինայի աջակցման խումբ Է ստեղծել: Նրա նպատակը կլինի Ուկրաինային ոչ միայն ֆինանսական, այլեւ տեխնիկական աջակցություն ցուցաբերելը, օգնությունը բարեփոխումների գործընթացում,-նշել Է Բառուզուն:-Այսպիսով, մենք հավաստում ենք, որ ԵՄ-ն կանգնած Է Ուկրաինայի կողքին»:
Այդ որոշումը «հաջորդ քայլն Է Կիեւին 11 մլրդ եվրոյի օգնություն տրամադրելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի հայտարարությունից եւ այդ երկրի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումից հետո»:
Նա ճշտել Է, որ այդ գումարը կփոխանցվի մինչեւ 2020 թվականը պայմանով, որ կատարվեն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) բոլոր պահանջները: Դրա հետ մեկտեղ այդ միջոցներից 8 մլրդ դոլարը կազմում Է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Եվրոպայի ներդրումային բանկի կողմից հնարավոր նախագծերի ֆինանսավորումը, որոնք կիրականացվեն միայն բարենպաստ տնտեսական կոնյունկտուրայի առկայությամբ:
Սա Ուկրաինայի աջակցման խումբ ստեղծելու արդեն երրորդ փորձն Է, որի կազմն առայժմ չի հայտարարվել: Փետրվարին եւ մարտին Եվրահանձնաժողովն արդեն հայտարարել Էր այդպիսի խումբ ձեւավորելու պատրաստակամության մասին, մի դեպքում՝ նրա համակարգողի պաշտոնն առաջարկելով Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության կոմիսար Շտեֆան Ֆյուլեին, իսկ մյուս դեպքում՝ արժութային եւ ֆինանսական հարցերով եվրակոմիսար Օլլի Ռենին: Երկու դեպքում Էլ այդ կառույցի ստեղծումը հետաձգվել Էր, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: