Մոսկվան չի պատրաստվում Ուկրաինայի իրադրության հարցում ենթարկվել Արեւմուտքի ճնշմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է դեկտեմբերի 4-ին ՌԴ-ի Դաշնային ժողովին հղած ուղերձում:
«Նա նշել Է, որ «մենք իրավասու ենք հարց տալ՝ ինչի համար Էր այս ամբողջ ողբերգությունն Ուկրաինայում: Միթե չԷր կարելի կարգավորել հարցերը, նույնիսկ վիճահարույց հարցերը երկխոսության, իրավական դաշտի եւ օրինական գործընթացների շրջանակում»:
«Սակայն մեզ այժմ բոլոր ուժերով փորձում են համոզել, որ հենց սա Է գրագետ, կշռադատված քաղաքականությունը, որին մենք պետք Է առանց մտածելու եւ կուրորեն ենթարկվենք: Դա չի լինի»,-ընդգծել Է Պուտինը: