Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հանդիպման մեկնարկի մասին հայտնում է Ведомости-ի
դիվանագիտական աղբյուրը։ Նրա խոսքով, աշխատանքը սկսվել է հոկտեմբերի 14-ին՝ Աստանայում՝ ԱՊՀ գագաթնաժողովում, Պուտինի հաշտարար ելույթից հետո, որտեղ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերը։ Պարբերականի մեկ այլ աղբյուր նշում է, որ նման բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին օրերին, որոնց անցկացման հիմնական վայրեր համարվում են Մոսկվան և Սոչին։ «Ամենայն հավանականությամբ, ընտրությունը կմնա Սոչիի վրա»,- ասում է աղբյուրը։
Ավելի վաղ Փաշինյանի և Ալիևի երկու հանդիպում՝ մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, մյուսը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, տեղի է ունեցել Պրահայում՝ հոկտեմբերի 6-7-ը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ Մակրոնի մասնակցությամբ գագաթնաժողովը, որին ներկա էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ավարտվել է հայտարարության ընդունմամբ։ Այս փաստաթղթում Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են 1991 թվականի դրությամբ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մաասին։