«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի իշխանությունները, կարծես թե, որոշել են մինչև վերջ հետևողական լինել Լևոն Զուրաբյանի աղմկոտ հայտարարության հարցում ու ստիպել նրան պատասխան տալ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին հասցեագրված «մեղադրանքի» համար: ՀԱԿ խմբակցության ղեկավարը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին մեղադրել է ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի նախագահին կաշառելու մեջ՝ այդկերպ բացատրելով հանձնաժողովի դրական վերաբերմունքն իշխանությունների կողմից իրականացվող սահմանադրական փոփոխությունների գործընթացի նկատմամբ:
Խոսակցություններ կան, որ ընդդիմադիր պատգամավորին փորձելու են պատասխանատվության ենթարկել «սուտ մատնություն-զրպարտություն» հիմքով. զրպարտությունը կամ հանցագործության մասին կեղծ հաղորդումը քրեորեն դատապարտելի արարք է, և եթե Լևոն Զուրաբյանը չկարողանա ապացուցել, որ Գագիկ Հարությունյանը կաշառել է Ջիանի Բուքիքիոյին, ապա նա կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության: Իշխանությունները Լևոն Զուրաբյանին այլընտրանք են թողել և առաջարկել են, որ նա ներողություն խնդրի Գագիկ Հարությունյանից նրան զրպարտելու և կեղծ մատնության համար: Այդ դեպքում քրեական հետապնդումը կդադարեցվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում