Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակում պատգամավորները քննարկել են Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով բերման ենթարկված քաղաքացիների հարցը: Այս մասին ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մենք պայմանավորվել ենք, որ հետևողական ենք լինելու, որ մինչև վերջին մարդն ազատ արձակվի»,- նշեց Բաղդասարյանը:

 

Պատգամավորը հայտնեց, որ 1-2 ժամից ավելի շատ տեղեկատվություն կլինի գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ պատգամավորներն էլ՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ, պետք է հետևողական լինեն, որպեսզի քաղաքացիներն ազատ արձակվեն թե՛ Երևանում, թե՛ մարզերում:

 

Ազգային ժողովի նախագահի մոտ տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները՝ բացի ՀԱԿ-ից: