Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին՝ անհրաժեշտ է հավատալ նրա խոսքին: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Մերկելի խոսքով՝ նման հայտարարությամբ Ռուսաստանի նախագահը հանդես եկավ Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ղեկավարների հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում:
«Եթե նա (Ռուսաստանի նախագահը), նշել է, որ հակված է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ապա մենք պետք է հավատանք նրա խոսքին և աշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է Մերկելը, Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովից հետո: