Հայաստանը պետք է առավելագույնը մեկուկես-երկու տարվա ընթացքում կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձեւաչափի հարցում։ Այս մասին «Россия 24» հեռուստաալիքի հարցազրույցում ասել է ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

Լիխաչովն իր հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի պայմանավորվածություններին ատոմային էներգետիկայի ոլորտում։ Այս համատեքստում նա, մասնավորապես, նշել է, որ Երեւանը վաղուց ատոմային էներգետիկական ակումբի անդամ է։

Նա նաեւ նշել է, որ «Ռոսատոմը» պայմանավորվածությունների կատարման բարձր պատրաստվածության վիճակում է Թուրքիայի եւ Բանգլադեշի հետ, ինչպես նաեւ բանակցություններ է վարում Ուզբեկստանի եւ Ղազախստանի հետ։ Հնդկաստանում այս տարի տեղի կունենա Ռուսաստանի մասնակցությամբ կառուցվող էներգաբլոկի №3 ռեակտորի գործարկումը։