«Մենք չպետք է թույլ տանք, որ Պուտինը հոգնեցնի Ուկրաինային և խոշտանգի մեզ, մենք պետք է այնպես անենք, որ մենք Ուկրաինայի հետ միասին հոգնեցնենք ռուս հասարակությանը և խոշտանգենք Պուտինին», - ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ուկրաինացի լրագրողների հետ զրույցում, գրում է Unian-ը։
Նա նաև սուր քննադատության է ենթարկել այն երկրներին, որոնք առաջարկում են Ռուսաստանին տալ Ուկրաինայի տարածքների մի մասը։
«Թող Ուկրաինան ստանա Դոնեցկը, Լուգանսկը և Ղրիմը, իսկ ինչ-որ մեկը զիջի իր հողի մի կտորը: Կարծում եմ, որ Ռուսաստանը երջանիկ կլինի, եթե, օրինակ, մի կտոր ստանա Միջերկրական ծովի ափին»,- ասել է Լեհաստանի նախագահը։
Դուդան ընդգծել է, որ հարգում է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկիին։ Նախագահների միջև անգամ բարդ քննարկումներ են տեղի ունենում բարեկամական ձևաչափով։
«Նախագահ Զելենսկին և ես սիրում ենք միմյանց, բայց մենք քաղաքականությամբ ենք զբաղվում: Մենք դժվար քննարկումներ ենք ունենում, բայց նրանց ոգին միշտ բարեկամական է. ոչ ոք չի ցանկանում որևէ մեկին վնասել», - ասել է Դուդան: