Վիլնյուսում, ուր 2-րդ օրն է, ինչ ընթանում է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, մասնակցի երկներից մի քանիսն արդեն նախաստորագրել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը: Վրաստանը և Մոլդովան նախաստորագրել են ասոցացման համաձայնագիրը:

 

Իսկ Ադրբեջանի և ԵՄ միջև ստորագրվել է վիզային ռեժիմի հեշտացման մասին համաձայնություն:

 

Դիվանագիտական փորձի համաձայն' նախաստորագրում նշանակում է նախապես համաձայնության գալ միջազգային համաձայնագրի շուրջ այն մշակող կողմերի միջև:

 

Ակնկալվում է, որ համաձայնագիրը վերջնականապես կստորագրվի առաջիկա տարվա ընթացքում: