Հայաստանի Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի և Մոլդովայի միջև առանց մուտքի արտոնագրի քաղաքացիների այցելությունների մասին համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ համաձայն փոփոխված Սահմանադրության, Խորհրդարանը համաձայնագիրը պետք է հաստատի օրենքով:

 

«Բոլորս տեղյակ ենք, որ ԱՊՀ շրջանակներում գործում է առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների դրույթը: Սակայն արդեն ձևավորվել է պրակտիկա, որ ԱՊՀ անդամ պետությունները երկկողմ նման համաձայնագրեր են ստորագրում»,- ասաց Քոչարյանը:

 

Նա հավելեց, որ  սա ստանդարտ համաձայնագիր է, որը հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիներին Մոլդովայում և Մոլդովայի քաղաքացիներին՝ Հայաստանում կես տարվա ընթացքում 90 օր գտնվել առանց վիզայի: Համաձայնագիրը տարածվում է դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց, սովորական քաղաքացիական անձնագրերի և վերադարձի վկայականների վրա: Քանի որ Մոլդովայում կան նաև ծառայողական անձնագրեր, ավելանում են նաև ծառայողական անձնագրերը: