Հայաստանի և Տաջիկստանի քաղաքացիները փոխադարձաբար միմյանց երկրներ կայցելեն առանց վիզաների: Հայաստանի խորհրդարանը միաձայն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը:
Համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծին միաձայն կողմ քվեարկեց 92 պատգամավոր:
Համաձայնագրով կես տարվա ընթացքում քաղաքացին կարող է անընդմեջ կամ ընդմիջումներով մնալ մյուս երկրում, բայց ոչ ավելի, քան 90 օր: Համաձայնագրում հստակեցված է, որ սա այն դեպքում, եթե պետությունը իր օրենսդրությամբ ավելի դյուրին պայմաններ չի ստեղծում: