Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը այսօր՝ հունիսի 27-ին, ԵՄ-ի անդամ-երկրների ղեկավարների արտակարգ գագաթնաժողովի ընթացքում ստորագրում են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Այս մասին հայտնում է 1tv.ru-ն:
Համաձայնագրի ստորագրման արարողությանը Վրաստանը ներկայացնում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Մոլդովայի կողմից փաստաթուղթը ստորագրում է վարչապետ Յուրի Լյանկեն, իսկ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անձամբ կստորագրի ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական մասը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրեց ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական մասը: Համաձայնագիրը ստորագրեցին նաև Վրաստանի և Մոլդովայի ներկայացուցիչները: Ասոցացման մասին համաձայնագիրը ներառում է ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը:
Նշենք, որ համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ մարտի 21-ին, որից հետո Ուկրաինան ինտեգրվում է Եվրոպայի իրավաքաղաքական դաշտ։