00.31
Խորենացի փողոցում ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ հնչեցին'անօդաչու թռչող սարքի ուղղությամբ:
00.20
Ոստիկանության փոխգնդապետ Այվազյանը հայտարարեց, որ նախորդ գիշերվանից բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, բացի մի քանի հոգուց, ովքեր ցուցմունք են տալիս:
23.45
Խորենացի փողոցում հավաքված քաղաքացիները մեկ ժամ ժամանակ են տվել իշխանություններին իրենց պահանջները բավարարելու համար:
23.33
Երթի մասնակից կանայք և աղջիկները' լսելով տղամարդկանց կոչը, առաջին շարքից հետ գնացին դեպի վերջին շարքեր, քանի որ չգիտեն, թե ոստիկանությունն ինչպես կդիմավորի քաղաքացիներին:
22.40
Ոստիկանությունը Խորենացի փողոցում համալրում է իր ուժերը:
22.20
Հավաքի մասնակիցները որոշում կայացրին երթով շարժվել դեպի Խորենացի փողոց, սակայն ոստիկանությունը զգուշացրել է, որ երթը մինչև Խորենացի չպետք է հասնի:
21.50
Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցները քննարկում են դեպի Խորենացի փողոց երթով շարժվեն, թե` ոչ:
21.30
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանից քաղաքացիները պահանջեցին հեռանալ հրապարակից՝ վանկարկելով՝ «Հայրիկյան հեռացիր»: Իր դեմ ներկայացված մեղադրանքների առթիվ Հայրիկյանը հայտարարեց «Սարքած բան ա»` հավելելով, որ դրանք գործակալ-սադրիչներ են:
21.30
Հակաճգնաժամային խորհրդի Նախաձեռնող խմբի անդամ Ալբերտ Բաղդասարյանը հայտարարեց, որ անկախ նրանից, թե իրենք ձերբակալված կլինեն , թե ոչ, պետք է բոլորը՝ վաղը ժամը 19.30-ից հավաքվեն Ազատության հրապարակում։
21.09
Հանրահավաքի ժամանակ «Նիկոլ» վանկարկմամբ քաղաքացիները կոչ արեցին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից միանալ իրենց: Նրանք նաև կոչ արեցին իրենց միանա պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և երկուսով իրենց ձեռքը վերցնեն հանրահավաքները համարգելու գործը:
20:45
Առաջիկա րոպեների ընթացքում Ազատության հրապարակում կմեկնարկի հանրահավաքը: Ազատության հրապարակը բազմամարդ է, այնտեղ են նաև որոշ քաղաքական գործիչներ:
20:05
Ալեք Ենիգոմշյանը և Արմենակ Կյուրեղյանը հայտնում են, որ հավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում և կոչ են անում մեր հայրենակիցներին հավաքվել Ազատության հրապարակում այս պահից սկսյալ։
19:05
Ցանկացած մարդ, ով գալիս է Խորենացի փողոց բերման է ենթարկվում, բոլորը բացի լրագրողներից, այս գործողությունները սկսվել են վաղ առավոտից: Ոչ մեկ չի բացատրում ինչու և ինչ հիմքերով: Բերման են ենթարկվել Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Եղիշե Պետրոսյանը, Արսինե Խանջյանը և մնացած բոլոր քաղաքացիները, անգամ այն մարդիկ ովքեր պարզապես այդ փողոցով անցնում են:
18:55
Այս պահին ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկեցին կանադահայ հայտնի ռեժիսյոր Ատոմ Էգոյանի կնոջը՝ դերասանուհի Արսինե Խանջյանին:
17:27
Խորենացի փողոցում ոստիկանության հրեշտակների գումարտակի ծառայողները երկու կնոջ փորձում են տանել ոստիկանության մեքենայի մոտ՝ իրենց ասելով անձը ճշտելու համար։ Կին ոստիկաններից մեկը բավական կոպիկ կերպով քաշքշում էր տարեց կնոջը։
16։25
Այս պահին Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՊՊԾ գնդի տարածքում է։ Նշենք, որ ավելի վաղ ԼՈՒՐԵՐ.com-ը հայտնել էր, որ զինյալները շտապօգնության բրիգադին բաց կթողնեն, եթե ՊՊԾ գունդ այցելելի նախարարը։
14։56
Խորենացի փողոցում ոստիկանության ծառայողները փորձում են բերման ենթարկել մի կնոջ, ով գոռում է, որ իր թևը գիսպի մեջ է, կոտրված է։ Կնոջ ինքնազգացողությունը, կարծես թե, մի պահ վատացավ։ Նրան բերման չենթարկեցին։
14։30
Այս պահին Խորենացի փողոցում է գտնվում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։
09։24
Ամբողջ գիշեր անհանգիստ է եղել Խորենացի փողոցը: Ոստիկանները բերման են ենթարկել բազմաթիվ մարդկանց, անգամ շրջակա շենքերի բնակիչներին:
Այս պահին իրավիճակը հանգիստ է, փողոցը՝ դատարկ:
Գիշերվա ընթացքում Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 վիրավոր՝ Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը և մեկ ոստիկան: Նրանց առողջական վիճակը կայուն ծանր է: Երեքն էլ վիրահատվել են և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: