21:45 

Ոստիկանությունը կանգնեցրել է «Նոր Հայաստան»-ի անդամների երթը: Մոսկովյան պուրակի մոտ հասած «Նոր Հայաստան»-ի անդամներին ոստիկանությունը թույլ չի տալիս առաջ ընթանալ:

 

 

21:14

«Նոր Հայաստան»-ի անդամները հայտարարեցին, որ իրենք քայլերթով կգնան դեպի ԿԸՀ և կպահանջեն չեղյալ հայտարարել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:

 

 

20:00

Հիշեցնենք, որ Հայաստանի ողջ տարածքում ավարտվեց «Այո»-ի և «Ոչ»-ի քվեարկությունը:

 

 

Այս պահին Ազատության հրապարակը մարդաշատ է, այստեղ են հավաքվել «Նոր Հայաստան» փրկության ճակատի անդամները, ովքեր վճռական հանրահավաք են հրավիրել:

 

 

Նշենք, որ ոստիկանությունը հսկում է Ազատության հրապարակի բոլոր մուտքերը: Մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացված նաև ԿԸՀ շենքի մոտ:

 

 

«Նոր Հայաստան»-ի անդամները հայտարարեցին, որ իրենք քայլերթով կգնան դեպի ԿԸՀ և կպահանջեն չեղյալ հայտարարել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: