Ազատության հրապարակից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթ: 

 

15.02

«Ամբողջ աշխարհը տեսավ, որ Սերժ Սարգսյանը հասարակության մոտ չունի վստահության որևէ նշույլ: Եթե 2013-ին Սերժ Սարգսյանի օգտին գոնե 15 տոկոս քվեարկած կար, ապա այդ տոկոսը երկու տարի անց 5 տոկոսից ավել չէր»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը: 

 

14.57

Արամ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց «Ոչ» քվեարկած ոստիկաններին: «Հանցագործներ մի փնտրեք, էս երկրում մի հոգի կա հանցագործ»,- ասաց պատգամավորը: 

 

14:50

«Սերժիկ, կեղծարար»,- վանկարկում են ակցիայի մասնակիցները:

 

14:40 

Երթի ճանապարհը ոստիկանությունը փակեց, սակայն բանակցությունների արդյունքում ճանապարհը կրկին բացվեց և երթը հասավ ԿԸՀ:

 

14:01

Մեկնարկեց երթը դեպի ԿԸՀ:

 

13:45

Ազատության հրապարակում բախում տեղի ունեցավ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև: Կան բերման ենթարկվածներ: