ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյն իրավունք է ստացել ստորագրել Ուկրաինայի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը, իսկ Կիևի կողմից համաձայնագիրը կստորագրի անձամբ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով УНИАН-ին:
Համաձայնեցվել է նաև համաձայնագրի որոշ կետերի ժամանակավոր կիրառումը, որոնք կսկսեն գործել մինչ ԵՄ-ի անդամ 28 պետությունների կողմից փաստաթուղթը վավերացնելը:
Նշենք, որ Ուկրաինան և Եվրամիությունը պատրաստվում են հունիսի 27-ին ստորագրել Ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական հատվածը: