«Ամառը սպասված անակնկալներով և երջանիկ ակնթարթներով է անցնում նաև քաղաքական գործիչների համար: Խոսքն, իհարկե, քաղաքական նորությունների մասին չէ, այլ՝ ընտանեկան:
Պարզվում է, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանն ու Մարգարիտ Եսայանը նոր պաշտոն են ստացել, և թերևս ամենաբարձր պաշտոնը՝ երկուսն էլ տատիկ են դարձել: Ընդ որում՝ ՀՀԿ-ական տիկնայք վաղուց արդեն կրում են վաստակավոր տատիկ լինելու պատիվը:
Մ. Եսայանն այս մասին, մասնավորապես, նշել է հետևյալը. «Ծնվեց իմ հինգերորդ թոռնիկը, թող մեր երկրում շատ երեխաներ ծնվեն, ծնողները երջանիկ լինեն, իսկ տատիկ-պապիկները իմ այս պահի չափ երջանիկ ու ուրախ լինեն, ծնվեց իմ գեղեցկուհի աղջկա երրորդ դուստրը»:
Իսկ Կարինե Աճեմյանի դուստրը երկրորդ անգամ է դարձել մայրիկ՝ պատգամավոր տատիկին և ՀՀ վաստակավոր արտիստ պապիկին՝ Արա Դեղտրիկյանին պարգևելով ևս մեկ տղա թոռնիկ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: