Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել: Այս մասին հայտնում են Գերագույն ռադայի պատգամավորները, գրում է Газета.Ru-ն:

 

«Միխեիլ Սաակաշվիլին պաշտոնապես դարձել է Ուկրաինայի քաղաքացի»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցությունից Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը:

 

«Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին հաջող կերպով ուկրաինական քաղաքացիություն է ստացել ուրբաթ: Միխո, մենք նոր Բաթում ենք ուզում»,- հայտնել է նույն կուսակցության մեկ այլ պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն Twitter-ի իր էջում:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոն Սաակաշվիլիին նշանակել է Օդեսայի նահանգապետ: