Ռուս միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը Իսրայելի քաղաքացիություն է ստացել, հայտնում է Ynet-ը։ Առաջին անգամ տեղեկությունը, որ Պրոխորովը Շվեյցարիայից մեկնել է Իսրայել, հայտնվել է մարտի երկրորդ կեսին։ Ըստ ինսայդերների՝ միլիարդատերը հենց օդանավակայանում հայտարարել է հայրենադարձության ընթացակարգ անցնելու ցանկության մասին։

Պրոխորովի պաշտոնական ներկայացուցիչները հերքում են քաղաքացիություն ստանալու մասին այս տեղեկությունը և ասում, որ գործարարը Իսրայել է գնացել բուժզննման։