Ռուսաստանի դիրքորոշումը հետևյալն է՝ բոլոր երկրները պետք է ճնշում գործադրեն Ուկրաինայի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի հարձակումները Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա:

Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով վերջին տեղեկություններն այն մասին, թե ուկրաինական զինուժը նոր հարձակումներ է իրականացրել ատոմակային ուղղությամբ:

Միաժամանակ Կրեմլի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ Մոսկվան երաշխավորում է ՄԱԳԱՏԷ-ի առաքելության անվտանգ մուտքը՝ Զապորոժիեի ԱԷԿ: