Եվրախորհրդարանը կվավերացնի ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը դեկտեմբերի 18-ին: Այս մասին հայտնել է «Грузия Online»-ը:

Համաձայնագրի վավերացման հարցը ներառվել է դեկտեմբերի 15-21-ի նիստի օրակարգում:

 

Եվրախորհրդարանականները նաև մի բանաձև կընդունեն, որում նշվելու են իրենց տեսակետները Աբխազիայում և Հարավային Օսիայում ընթացիկ զարգացումների մասին:

 

Պատգամավորները իրենց դիրքորոշումը կամրագրեն նաև Ռուսաստանի վերաբերյալ:

Եվրախորհրդարանն արդեն վավերացրել է ԵՄ-ի հետ Ուկրաինայի և Մոլդովայի ասոցացման համաձայնագրերը։