Եվրամիության հետ Վրաստանի եւ Մոլդովայի ասոցացման համաձայնագրերը կստորագրվեն այս տարվա օգոստոսին: Այդ մասին փետրվարի 3-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակից Պյոտր Ստանոյին հայտնել Է ընդլայնման եւ հարեւանության եվրոպական քաղաքականության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղարը:
«Սպասվում Է, որ համաձայնագրերը կստորագրվեն օգոստոսին»,-նշել Է Ստանոն:
Նրա խոսքով՝ Վրաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների ամրապնդման հարցը Ֆյուլեն հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ կքննարկի փետրվարի 3-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ:
«Արեւելյան գործընկերության»՝ 2013 թվականի նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայացած գագաթնաժողովում Վրաստանը եւ Մոլդովան նախաստորագրել են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրերը, որոնք նախատեսում են ազատ առեւտրի գոտու ստեղծում: