Չեխիան մինչև ապրիլի 1-ը հետաձգել է Վրաստանի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի վավերացումը: Այս մասին հայտնել է «Ռուսթավի -2» հեռուստաալիքը, փոխանցում է rosbalt.ru-ն:

 

Հետաձգման պատճառը հանդիսացել է այն է, որ Թբիլիսիի իշխանությունները սահմանափակել են Պրահայի տնտեսական շահերը:

 

«ԱԳՆ-ն պաշտպանում է չեխական Energo-Pro ընկերության շահերը»,- ասել է Չեխիայի արտգործնախարարը:

 

Վրացական իշխանություններն ընկերության համար լրացուցիչ հարկ են սահմանել՝ 62 մլն դոլարի չափով: Անկախ փորձաքննությունը, սակայն, այդ հարկը վճարելու պահանջն իրավական տեսանկյունից անհիմն է համարել: