Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը Վրաստանին ու նրա ժողովրդին կբերի բարեկեցություն: Այս մասին հայտնում է Грузия Online-ը:
«Ասոցացման համաձայնագիրը Վրաստանի ժողովրդին կբերի բարեկեցություն՝ ստեղծելով ավելի պատասխանատու ու կողմնորոշված կառավարության պահանջարկ: Ասոցացման համաձայնագիրը հանդիսանում է նոր քայլ դեպի ԵՄ-ին լիիրավ անդամակցում: Մենք կօգտագործենք այդ առավելությունները, բարեփոխումները: Սա պատմական պահ է, և այս պահից Վրաստանն էլ ավելի է մոտենում եվրոպական հանրությանը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:
Նշենք, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փոխարեն փաստաթղթի տակ ստորագրել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: