Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրավեր չի ստացել խորհրդարանից, որը մտադիր Է հուլիսի 18-ին քվեարկել Եվրամիության հետ հանրապետության ասոցացման համաձայնագրի վավերացման օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 17-ին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայության ղեկավար Թինաթին Մժավանաձեն: «Մենք առայժմ չգիտենք՝ նախագահը կմասնակցի արդյոք խորհրդարանի նիստին: Խորհրդարանից համապատասխան հրավեր չի ստացվել»,-ասել Է Մժավանաձեն:

 

Արտահերթ նստաշրջանի շրջանակներում հուլիսի 18-ին նշանակված լիագումար նիստում նախատեսված են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարաբաշվիլիի եւ ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի վավերացման առթիվ հրավիրված օտարերկրյա հյուրերի ելույթները: