ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնգիրը Ուկրաինայի խորհրդարանի վավերացմանը կներկայացվի սեպտեմբերի կեսերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՐ-ՏԱՍ-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոն' Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ասուլիսի ժամանակ:

 

«Սեպտեմբերի կեսերին ես Ռադայի վավերացմանը կներկայացնեմ Ուկրաինայի՝ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, որպեսզի արդեն սեպտեմբերի վերջերին համաձայնագրի վավերացված փաստաթղթերը փոխանցենք ԵՄ-ին»,- ասել է Պորենկոն:

 

Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ սեպտեմբերին դոնոր երկրների կոնֆերանսի ընթացքում Ուկրաինայի համար կստեղծվի հատուկ ֆոնդ' 500 միլիոն եվրոյի չափով: «Դա կլինի օգնություն՝ Ուկրաինայի արևելքում հումանիտար խնդիրների լուծման համար: Հարկավոր է կառուցողական քայլերով առաջ շարժվել»,- նշել է Մերկելը: