Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է մինչև 30 մարդ:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալության թղթակիցը դեպքի վայրից, շտապօգնության մեքենաները չեն բավականացնում: Վիրավորներին հիվանդանոց են տեղափոխում ոստիկանության պարեկային մեքենաները:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի խոսքով' «Գերագույն Ռադայի պահակախմբի ուղղությամբ նռնակ է նետվել: Ազգային գվարդիայի մի քանի զինծառայող լրջորեն վիրավորվել է: Նրանց կյանքը վտանգի մեջ է»:
Սակայն, բախումները չեն դադարում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու ավելի քան երեք հազար ընդդիմախոս մասնակցել է խորհրդարանի շենքի դեմ անցկացվող բողոքի ակցիային: