Երկու երեխա Է զոհվել, եւս 21-ը վիրավորվել այն բանից հետո, երբ Սիդնեյում ավտոմեքենան մխրճվել Է տարրական դպրոցի շենքի մեջ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ այդ պահին ընդամենը դասարանում կար 24 երեխա: Նրանցից հինգին, այդ թվում՝ լուրջ վնասվածքներ ստացած երկու հոգու, տեղափոխել են հիվանդանոցներ: Մնացած դպրոցականներին բժիշկները զննել են պատահարի վայրում:
Հեռուստաալիքը նշում Է, որ ավտոմեքենայի ղեկին եղել Է 52-ամյա մի կին, նրան բերել են հիվանդանոց՝ արյուն եւ մեզ վերցնելու անալիզների համար: Միջադեպի հետեւանքով նա չի տուժել: Նոր Հարավային Ուելսի նահանգի ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ շենքի վրա կատարված վրաերթը չեն համարում կանխամտածված գործողութուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: