Գերմանիայի Պիրմազենս քաղաքում, կիրակի երեկոյան, հարբած վարորդն ավտոմեքենայով մխրճվել է ռեստորանի մոտակայքում գտնվող մարդկանց մեջ, հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն՝ հղում անելով SWR պարբերականին:

 

Միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերից անմիջապես հետո, երբ 51-ամյա տղամարդը դուրս է եկել միակողմանի երթևեկությամբ փողոց և բախվել ռեստորանի դիմաց կանգնած մի խումբ մարդկանց:

Վթարի հետևանքով 39-ամյա տղամարդը մահացու վնասվածքներ է ստացել, ևս վեց մարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Ըստ առկա տեղեկությունների, վարորդի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը չորս անգամ գերազանցել է օրենքով թույլարվող քանակը: