Կիևի կենտրոնում մի քանի պայթյուն է որոտացել, հայտնում է Tsn.ua-ը:

Հաղորդվում է, որ մասնավորապես Շեվչենկոյի թաղամասում դրանք առավել ինտենսիվ են եղել:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ պետական բոլոր ծառայություններն աշխատում են այդ թաղամասում և խոստացել ավելի ուշ խոսել տեղի ունեցածի մանրամասների մասին:

Ականատեսների խոսքերով, պայթյունների հետևանքով ճանապարհներին ավտոմեքենաներ են այրվել: Բացի այդ, Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է զոհերի և վիրավորների մասին: