Սերբիայի մայրաքաղաքում գտնվող տեղական հրուշակարանում մահապարտը պայթեցրել է ինքն իրեն: Ըստ RTS հեռուստաալիքի, անձը, որի ինքնությունը չի հաստատվել, մտել է սրճարան և բղավել, որպեսզի այցելուները հատակին պառկեն:

 

 

Դրանից հետո տղամարդը գործի է դրել պայթուցիկ սարքը:

 

 

Նշվում է, որ պայթյուններից հետո՝ դեպքի վայրից ոչ հեռու, կրակոցներ են հնչել:

 

 

Տեղում աշխատում են բելգրադյան ոստիկանության և շտապօգնության ծառայությունների աշխատակիցները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

 

 

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: