Կահիրեում գրանցվել են 3 հզոր պայթյուն: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Առաջին պայթյունի հետևանքով` զոհվել է առնվազն 4 և վիրավորվել է մոտ 50 մարդ: Այն իրականացվել էր ոստիկանության շտաբ-բնակարանի մոտ:
Հաջորդ պայթյունները տեղի են ունեցել մոտ 3 ժամ հետո' Դոկի թաղամասում, ինչի արդյունքում զոհվել է մեկ մարդ, վիրավորվել' 17-ը: Երրորդ պայթյունը տեղի է ունեցել բուրգերի մերձակա ոստիկանատան մոտ, ինչի արդյունքում' մահացել է 5 մարդ:
Ահաբեկչական հարձակումների հետ իր առնչությունը հերքել է «Մուսուլման եղբայրներ» շարժումը, որն այդ երկրի նախկին իշխանությունն է ներկայացնում: