Անկարայում հրթիռների և պայթուցիկ նյութերի գործարանում պայթյուն է տեղի ունեցել, հրդեհ է բռնկվել, այս պահին հրդեհը տեղայնացվել է, հայտնում է TRT Haber-ը։
«Պայթյունի հետևանքով՝ զոհվել է 5 բանվոր, սկսվել է դատական և վարչական հետաքննություն»,- հայտնել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից։
Առնվազն ևս հինգ մարդ փլատակների տակ է։ Աշխատանքներ են տարվում նրանց փրկելու ուղղությամբ։
Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության մեքենաներ։ Տուժածներից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նրանց հստակ թիվը դեռ չի հաղորդվում։