Դիարբեքիրում հարձակում է իրականացվել ոստիկանական բաժանմունքի վրա: Հզոր պայթյուն է որոտացել մեքենայի մեջ: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ կին և երեխա, ևս 36-ը՝ վիրավորվել:

 

Թուրքիայի իշխանությունները հարձակման մեջ մեղադրել են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը՝ ապստամբ կազմակերպությանը, որը պայքարում է տարածաշրջանում քրդերի իրավունքների համար: