Դամասկոսում պայթյուն է որոտացել։ Պայթուցիկ սարքը, որը դրված է եղել մոտոցիկլետի վրա՝ տաքսիների մոտ, հեռահար գործի է դրվել, հաղորդում է սիրիական պետական հեռուստատեսությունը:
Սիրիայի առողջապահության նախարար Հասան Ալ-Ղաբաշը հայտնել է, որ 46 վիրավորից 20-ը թեթև վնասվածքներ է ստացել և բուժօգնություն է ստացել դեպքի վայրում, իսկ մյուսները տեղափոխվել են հիվանդանոց։
Նա հավելել է, որ պայթյունից հետո դեպքի վայր է շտապօգնության 11 մեքենա։
48 ժամվա ընթացքում սա արդեն երկրորդ պայթյունն է տարածքում։ Հուլիսի 25-ին մոտոցիկլետի պայթյունից երկու մարդ էր վիրավորվել։