Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել է ավելի քան 10 մարդ. գրում է SANA սիրիական պետական գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը Դամասկոսի Յաբրուդ արվարձանում: Տեղի ոստիկանության տվյալներով' պայթյունը որոտացել է այն պահին, երբ ենթադրյալ ահաբեկիչները ռումբը տեղադրելիս են եղել մեքենայի մեջ:
Միջադեպի հետևանքով 10 խաղաղ բնակիչ է զոհվել և մի քանի ահաբեկիչ. զոհերի հստակ քանակը չի նշվում: