Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հոկտեմբերի 19-ին պայթյունի հետևանքով 21 մարդ է զոհվել, 3 տասնյակ մարդ վիրավորվել են:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մահապարտ-ահաբեկիչն ինքնահրկիզվել է Հարսիա շրջանի շիաների մզկիթի առջև:

 

Անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ «Իսլամական պետության» տասնյակ անդամներ են սպանվել Ռամադի քաղաքի արևելքում տեղի ունեցած բախումների ժամանակ: Բանակը քաղաքի արևմտյան հատվածից հարձակում է գործել ապստամբների վրա: Մյուս կողմից' քրդական բեշմերքա ուժերի 2 անդամ են զոհվել է Տուզխամաթո քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Տեղեկություններ կան, որ անվտանգության ևս 11 աշխատակից զոհվել են մահապարտ-ահաբեկչի իրականացած պայթյունից:

 

Իրաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ հաճախակի տեղի ունեցող ահաբեկչությունների, մյուս կողմից' ԻՊ-ի հարձակումների հետևանքով: ՄԱԿ-ի տվյալներով, Իրաքում սեպտեմբերին բռնությունների զոհ են դարձել 1100 մարդ, 3 հազարից ավեի մարդ վիրավորվել են: