Հնդկաստանի ռեստորաններից մեկում գազի բալոնի պայթյունի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել, ևս 80-ը՝ վիրավորվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

 

Ինչպես նշում է ոստիկանությունը, զոհերի թիվը կարող է աճել:

 

Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները: Ողբերգության պատճառներն ու հանգամանքները ճշտվում են: