Ըստ նախնական տվյալների՝ Երևանի Բաշինջաղյան 198 հասցեում գազի բալոնի պայթյունից և հրդեհի բռնկումից կա մեկ մեկ տուժած, որը տարբեր այրվածքներով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Հուլիսի 18-ին, ժամը 18.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան 198 հասցեում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

 

Ըստ նախնական տվյալների մեկ տուժած տարբեր այրվածքներով տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»: