Փարիզում 6 զինվորականներ վնասվածքներ են ստացել՝ քաղաքի արևելյան հատածի Վենսեն անտառում գտնվող վրանում գազի պայթյունից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Առավոտյան վազքի ժամանակ անտառում զինվորները նկատել են բոցավառվող վրան, որը, ամենայն հավանականությամբ, խփել էին անօթևանները: Որոշելով համոզվել, որ վրանում ոչ ոք չկա՝ նրանք մոտ են գնացել դրան հենց այն պահին, երբ գազի բալոնը պայթել է:
Վեց զինվորներից երկուսը ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանք այժմ ստանում եմ բժշկական օգնություն: Ոստիկանությունն արդեն սկսել է հետաքննել միջադեպը: